Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երևանում կլվացվի 32 շենք

Երևանում կլվացվի 32 շենք
17.07.2014 | 14:09

Երևանում շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, բարեկարգման աշխատանքները: Այս տարի ծրագրվում է բարեկարգել 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Դրանք իրականացվում են Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում, մաքրվում են շենքերի ճակատային հատվածները:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ