Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
20.07.2014 | 00:44

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցել է իր ավարտին: Ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում հայտարարել է մրցանակակիրներին: Միջազգային խաղարկային մրցույթում հաղթող է ճանաչվել Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը (ՈՒկրաինա):
Արծաթե ծիրանը հանձնվել է Լևան Կոգուաշվիլու «Կույր ժամադրություններ» ֆիլմին (Վրաստան), Ժյուրիի հատուկ մրցանակը` ՈՒբերտո Պազոլինիի «Նատյուրմորտ» ֆիլմին (Մեծ Բրիտանիա (Իտալիա):
Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է Ջիովանի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմը (Իտալիա/Ֆրանսիա)/, Արծաթե ծիրանին` Էլվիրա Նևերայի, Պյոտր Ռոսոլովսկիի «Դոմինոյի էֆեկտը» (Լեհաստան/Գերմանիա)/:
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանը հանձնվել է Օմար Ռոբերտ Համիլթոնի«Թեև գիտեմ, որ գետը չորացել է» ֆիլմին (Պաղեստին/Եգիպտոս)Քաթար/Մեծ Բրիտանիա), ժյուրիի հատուկ մրցանակը` Ասմինա Պրոեդրուի «Կարմիր Հալքը» ֆիլմին (Հունաստան):
«Հայկական համայնապատկեր» ի առաջին մրցանակը լիամետրաժ խաղարկային բաժնում շնորհվել է Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմին (Հայաստան/Լիտվա), Արծաթե ծիրանը` Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմին (Հայաստան), կարճամետրաժ խաղարկայինում առաջին մրցանակի է արժանացել Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը (Լեհաստան/Հայաստան):
Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է Ալեն Մանուկյանi «Հարություն» ֆիլմին (Հայաստան):
Փակման արարողությունը նշանավորվել է նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ: Մասնավորաբար` Փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:
Արարողության մեկնարկին փառատոնի տնօրինությունը Փարաջանովյան հատուկ հուշամեդալի է արժանացրել ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին: Արարողությունն ամփոփվել է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետ պրն Տարոն Մարգարյանին Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանի շնորհմամբ:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ