Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օգոստոսի 2-ին երկաթուղին անվճար կլինի

Օգոստոսի 2-ին երկաթուղին անվճար կլինի
31.07.2014 | 12:29

Օգոստոսին 2-ին՝ Երկաթուղայինների օրը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում երթևեկությունն անվճար կլինի: ՀԿԵ-ն տեղեկացնում է , որ այդ օրը Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն «բնականոն ռեժիմով»՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ