ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պետբյուջեն «չի ուշանա»

Պետբյուջեն «չի ուշանա»
05.09.2014 | 16:59

2015-ի պետբյուջեի նախագծի առաջին` տեքստային, տարբերակը սեպտեմբերի 13-ին կքննարկվի ՀՀ վարչապետի մոտ։ Եթե այն հավանության արժանանա, ապա, ըստ ամենայնի, հոկտեմբերին պետբյուջեի նախագիծը կներկայացվի ԱԺ-ին։ Գործադիրը սեպտեմբերի 4-ի նիստում ընդունեց ՀՀ 2015-ի պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ «Մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրեք և ներկայացրեք ձեր առաջարկները»,- հանձնարարեց վարչապետը նախարարություններին և գերատեսչություններին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ