Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացել է ուրարտական արվեստի բացառիկ նմուշներով

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացել է ուրարտական արվեստի բացառիկ նմուշներով
18.09.2014 | 14:32

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայր ցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի պատմության թանգարանը: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:

Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրի թանգարաններ (Լոնդոնի Բրիտանական թանգարան, Փարիզի՝ Լուվր, Բեռլինի պետական, Վատիկանի թանգարաններ): Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը եզակի նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար որպես բացառիկ և արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտառկա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի հունվարի 4-ը:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ