ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երևանում անցկացվել է հայ-ռուսական գործարար համաժողով

Երևանում անցկացվել է հայ-ռուսական գործարար համաժողով
22.10.2014 | 19:37

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է հայ-ռուսական գործարար համաժողով՝ «Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում: Համաժողովի նպատակն է աջակցել երկու երկրների ու Երևանում գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանում գործարար միջավայրի զարգացմանը, համոզմունք է հայտնել, որ համաժողովը համագործակցության զարգացման հնարավորությունների կարևոր հարթակ է:
Հայ-ռուսական գործարար համաժողովին մասնակցել է ՌԴ 9 խոշոր ընկերություն, որոնք ներկայացնում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինական տեխնիկայի, երևանյան ընկերությունների համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ: Համագործակցության մանրամասները քննարկելու և փորձի փոխանակման նպատակով կկազմակերպվեն գործնական հանդիպումներ և փոխայցելություններ:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ