Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եռամսյա դադար` «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Եռամսյա դադար` «Արամ Խաչատրյան» համերգասրահում
05.11.2014 | 12:35

Ըստ լուրերի` «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերից սկսվելու են վերանորոգման աշխատանքներ՝ ընդառաջ Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրատես de facto»-ի հետ զրույցում համերգասրահի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆՆ ասաց, որ վերանորոգումը պայմանավորված չէ Ցեղասպանության տարելիցով, փուլային կարգով վերանորոգվել է օպերային և բալետի թատրոնը, հաջորդիվ`վերանորոգման աշխատանքներ են սկսվելու «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Պարզապես ուզում ենք ապրիլին բացել համերգասրահը, որ Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները տեղի ունենան մեր դահլիճում: Սա է խնդիրը»,- ասաց տնօրենը, նշելով, որ գլոբալ վերանորոգում չի լինելու, ավելի շատ ձայնային, լուսային վերազինում է նախատեսվում, բեմական վերանորոգում:

Այսպիսով` ֆիլհարմոնիկի մեծ դահլիճի տարեվերջյան համերգները կլինեն դեկտեմբերի 6-ին և 7-ին: Վերանորոգված, վերազինված ֆիլհարմոնիկն իր դռները կբացի 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ