Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Հարցերը փողոցում չեն լուծվում»

«Հարցերը փողոցում չեն լուծվում»
06.11.2014 | 15:18

Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և նրա փոքրաթիվ համախոհների իրականացրած ակցիայից մեկ տարի անց նույն հրապարակում բազմամարդ հանրահավաքներ է հրավիրում ոչիշխանական եռյակը, որի դոմինանտ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանրահավաքներից:

Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ փողոցում չեն լուծվում նման հարցերը, այլ բոլորովին այլ տեղ.
«Ես կարծում եմ, որ տեղի են ունենում խորքային պրոցեսներ: Խորքային երևույթները հնարավոր չէ փոխել միանգամից: Գիտության, կրթության ոլորտում են տեղի ունենում փոփոխություններ, որոնք էական են»:
Նազարեթ Կարոյանի համոզմամբ` Գագիկ Ծառուկյանին եթե անգամ հաջողվի փոփոխություններ իրականացնել, դրանք չեն լինի այն փոփոխությունները, որոնց պահանջն ունի մեր հասարակությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 41629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ