«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Կոնցերտների երեկո»` ֆիլհարմոնիկում

«Կոնցերտների երեկո»` ֆիլհարմոնիկում
20.11.2014 | 14:27

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի՝ «Կոնցերտների երեկո» հեղինակային համերգը: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը և մեձո սոպրանո Ջուլիետ Գալստյանը նվագախմբի հետ կկատարեն հեղինակի հայտնի ստեղծագործությունները՝ «Բարի լույս» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Դաշնամուրի կոնցերտը («Պատանեկան») և Ձայնի կոնցերտը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ