«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիրն Իսպանիան է լինելու

2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիրն Իսպանիան է լինելու
09.01.2015 | 11:23

2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիր է դառնալու Իսպանիան: Հունվարից նոյեմբեր 61,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, ինչը 7,2%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Իսպանիայի արդյունաբերության և տուրիզմի նախարար Խոսե Մանուել Սորիան ասել է, որ դրական դինամիկայի վրա չի ազդել նույնիսկ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի զգալի նվազումը: Frontur կազմակերպության տվյալներով՝ հունվարից նոյեմբեր Ռուսաստանից զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 386 հազար. 9,7%-ով պակաս անցյալ տարվա համեմատ: Ավելի հաճախ Իսպանիա սկսել են զբոսաշրջիկներ ժամանել եվրոպական երկրներից:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ