Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայ դպրոցականները տվել են օլիմպիական տարվա մեկնարկը` 10 մեդալ

Հայ դպրոցականները տվել են օլիմպիական տարվա մեկնարկը` 10 մեդալ
20.01.2015 | 13:53

Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:

Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը (ֆիզիկա), արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը (մաթեմատիկա),
Հակոբ Թամազյանը (մաթեմատիկա), Նարեկ Խանդանյանը (մաթեմատիկա), Աշոտ Մովսիսյանը (ֆիզիկա), Արա Մամբրեյանը (ֆիզիկա), Մուշեղ Շահինյանը (ինֆորմատիկա) և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը (մաթեմատիկա): Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը (ֆիզիկա) և Կարեն Մկրտումյանը (ինֆորմատիկա):
Օլիմպիական մրցաշարում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ:
Հայկական թիմը ղեկավարում էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:
Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցականները գրավել են 8-րդ տեղը` 6 մեդալով (3 արծաթ, 3 բրոնզ):

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ