Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը
03.02.2015 | 12:56

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ուղերձ է հղել. «Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:
Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզնից սկսելու նախապայմանով:
Հարգանքով հանդերձ՝ և ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի և հայոց զինվորի:
Ապա և նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո արժե ազգովին ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:
Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին և պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:
Փետրվարը բարով բացվի:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 փետրվարի 2015
Երևան»։

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ