Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նաիրա Զոհրաբյանի կոմյունիկեն

Նաիրա Զոհրաբյանի կոմյունիկեն
05.02.2015 | 22:31

Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն. հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման՝ ԲՀԿ հրավիրած ոչիշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ քարտուղարությունում արձանագրված են բոլոր ելույթներն ու առաջարկները։ Զոհրաբյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի ներողությունը, որ ստիպված է եղել շուտ լքել խորհրդաժողովը: Ն. Զոհրաբյանը նշեց, որ առաջիկա օրերին կլինի «կոմյունիկե անելիքների մասին»:

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ