Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՈՒ՝ ի՞նչ տարբերություն

ՈՒ՝ ի՞նչ տարբերություն
01.03.2015 | 12:59

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոփոխություններ է կատարել Հանրային խորհրդի կազմում: Խորհրդից դուրս է եկել Խոսրով Հարությունյանը, իսկ Էմիլ Գաբրիելյանն ու Վլադիմիր Մովսիսյանը մահացել են: Հանրային խորհրդի նոր կազմն է՝
Ռոբերտ Ամիրխանյան, Աննա Ասատրյան, Լիլիթ Ասատրյան, Կարեն Բեքարյան, Գագիկ Մանասյան, Անելկա Գրիգորյան, Աստղիկ Գևորգյան, Հայկ Դեմոյան, Հովհաննես Զանազանյան, Վազգեն Մանուկյան, Սմբատ Լպուտյան, Էդիկ Մինասյան:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ