Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին

Երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին
03.03.2015 | 12:44

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նախագահը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, մասնակցությունը ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու և օգտակար լինելու պատրաստակամության համար: Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակներում Յաիր Աուրոնի այցելությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր և արժանապատիվ բնակիչներով: Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին և երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին: Իսրայելցի պատմաբանը շեշտել է, թե համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին: Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ շարունակելու է այդ պայքարը:

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ