ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թեհրանը Վաշինգտոնին զիջումներ չի անի

Թեհրանը Վաշինգտոնին զիջումներ չի անի
04.03.2015 | 16:02

Իրանը զիջումներ չի անի Վաշինգտոնին Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ բանակցություններում: IRNA գործակալության հաղորդմամբ՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Իրանը երբեք չի կատարի չափազանց և անտրամաբանական պահանջները, որոնք առաջ է քաշում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացի հակառակ կողմը»,- ասել է նա:
Զարիֆի արձագանքը հետևել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահանջին, ով հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնի իր միջուկային գործունեությունը սառեցնել 10 տարով: Նախարարը նաև նշել է, որ «այդպիսի հայտարարությունները չեն կարող կոտրել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու` Իրանի ժողովրդի կամքը»: «Բանակցությունները, անկասկած, Իրանի միջուկային խնդրի կարգավորման միակ միջոցն են: Եվ ոչ մի այլ ընտրություն չկա»,- Զարիֆի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ