Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հոնդուրասում հայտնաբերվել է Սպիտակ քաղաքը

Հոնդուրասում հայտնաբերվել է Սպիտակ քաղաքը
05.03.2015 | 13:08

Հոնդուրասի ջունգլիներում հնագիտական արշավախումբը հայտնաբերել է անհայտ հին քաղաք-պետության ավերակներ, որը վերաբերում է Կենտրոնական Ամերիկայի քաղաքակրթությանը: Այս քաղաքի մասին առասպելները շրջում էին 16-րդ դարից՝ իսպանացի նվաճողների ժամանակներից, լեգենդներում վայրը հայտնի էր «Կապիկ աստծո քաղաք»: Գիտական արշավախմբում եղել են Հոնդուրասից և ԱՄՆ-ից գիտնականներ, հոնդուրասցի տասնյակ հատուկջոկատայիններ, որոնք պահպանել են հետազոտության անվտանգությունը: Հոնդուրասի Լա Մոսկիտիա վայրում հայտնաբերված ավերակները պատված են խիտ ջունգլինեով, որի շնորհիվ էլ քաղաքը զերծ է մնացել կողոպուտից: Գիտնականները հստակ չեն մատնանշում գտածոյի վայրը, որ պահպանեն նոր հնարավոր կողոպուտներից: Հայտնաբերված վայրում արդեն նշել են պարիսպներ, բուրգեր, կուրգաններ. բոլորն էլ վերաբերում են անհայտ հնդկացիական մշակույթի: Ըստ ամենայնի՝ այս մշակույթը իր ծաղկմանն է հասել 1000-1400 թթ.-ին: Տեղանքում հայտնաբերվել են նաև 52 հնություն՝ որմնանկարներ՝ օձի և այլ կենդանիների պատկերներով, մարդ-յագուարի արձանի հատված և այլն: Հաջողությամբ պսակված այս հնագիտական նախաձեռնությունը մեկնարկել էր 2012-ին: Չնայած մինչ այդ դեռ 1939-ին ամերիկացի արկածախնդիր Թեոդոր Մորդը հայտարարել էր, թե ինքնաթիռով անցել է այդ լեգենդար քաղաքի վրայով: Մորդը մահացել էր՝ չհասցնելով հրապարակել քաղաքի կորդինատները:
Հիմնական տեսության համաձայն՝ ավերակները պատկանում են լեգենդար Սյուդադ բլանկային՝ «Սպիտակ քաղաքին», որին Իսպանիայի կայսր Կառլ Հինգերորդին հայտնել էր կոնկիստադոր Էրնան Կորտեսը: Նա լսել էր, որ ներկայիս Հոնդուրասի տարածքում թաքնված է եղել մի պետություն, որը իր հարստությամբ չի զիջել ացտեկների պետությանը:

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ