Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀԱՕԿ-ը գնում է Բաքու

ՀԱՕԿ-ը գնում է Բաքու
12.03.2015 | 12:37

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերին, սակայն մարզիկներն անձամբ են ընդունելու մասնակցության որոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ողջունել է Բաքվում եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը:
«Լավ նորություն՝ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք մրցություններին: Հույս ունեմ, Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»,- գրել է ՈՒոռլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ