Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչ կարող է անել մարդու հոգին

Ինչ կարող է անել մարդու հոգին
12.03.2015 | 14:29

ԱՄՆ-ի Յուտա նահանգը ցնցել է ջրասույզ եղած ավտոմեքենայում 14 ժամ փոքրիկ աղջնակի ողջ մնալու լուրը: Երբ դուրս են բերել ավտոմեքենայից, մեկուկես տարեկան Լիլին անգիտակից է եղել: Ոստիկանները սկսել են հավատալ գերբնական ուժերի գոյությանը՝ նրանք ավտոմեքենայից օգնություն կանչող ձայներ են լսել: Երբ սկսել են փրկարարական օպերացիան, ղեկին նստած փոքրիկի 25-ամյա մայրիկը մահացած է եղել, հաղորդում է CNN-ը, սակայն 4 ոստիկաններ, որ ջուրն են մտել փրկելու երեխային, վստահ են` իրենք հասուն կնոջ ձայն են լսել: Հենց այդ ձայնն է ոստիկաններին ստիպել տուժածներին արագ դուրս բերել ավտոմեքենայից:
Այս պատմության մեջ զարմանալի է ամեն ինչ` ավտոմեքենան 10 ֆուտ խորությամբ գետում ամբողջությամբ ջրի տակ չի անցել, այլ հայտնվել է ծանծաղուտում, մեռած մայրը օգնության է կանչել դստերը փրկելու, երեխան ջրի մեջ չի խեղդվել, ինչպես մայրը և արագ ապաքինվում է:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ