Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պելեն ասում է՝ Մեսսի

Պելեն ասում է՝ Մեսսի
23.03.2015 | 08:48

Ֆուտբոլի արքա Պելեն Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մրցակցության մասին ասել է. «Շատ բարդ է համեմատել նրանց, քանի որ տարբեր ֆուտբոլիստներ են։ Ինձ ավելի սրտամոտ է Մեսսիի խաղաոճը։ Վերջին տասը տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, անկասկած, եղել է Մեսսին։ Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շուտ կենտրոնական հարձակվող է, նա նման է բրազիլացի Ռոնալդոյին, բավական շատ գոլեր է խփում, իսկ Մեսսին ավելի շատ խաղում է այնպես, ինչպես թիմին է պետք։ Երկուսն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են, բայց իմ թիմում կուզենայի Մեսսիին տեսնել»։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ