Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նկարչուհիները՝ կանանց տոնին

Նկարչուհիները՝ կանանց տոնին
03.04.2015 | 16:44

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդես, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստագետներ: Կանանց միամսյակին նվիրված ավանդական դարձած ցուցահանդեսին ներկայացված են 115 նկարչուհիներ՝ 115 ստեղծագործություններով: «Նկարչուհիները՝ կանանց տոնին» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ