Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռևանշի ակնկալիքով

Ռևանշի ակնկալիքով
28.04.2015 | 11:36

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ընկերական հանդիպում ֆուտբոլի ՈՒզբեկստանի 19 տարեկանների ընտրանու հետ: Մեր տղաները կփորձեն ռևանշի հասնել երկու օր առաջ կրած պարտության դիմաց: Հիշեցնենք, որ առաջին խաղում հյուրերը հաղթել էին 3:1 հաշվով, մեր հավաքականից գոլի հեղինակ է դարձել Հայկ Գալստյանը: Հանդիպումը մեկնարկելու է ժամը 16.00-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ