Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դա մեր թատրոնի առաջին մրցանակն էր և խորհրդանշական է մեզ համար»

«Դա մեր թատրոնի առաջին մրցանակն էր և խորհրդանշական է մեզ համար»
30.04.2015 | 14:41

Ողջունում եմ Արտ Ֆեստ փառատոնը և մասնակիցներին: Անցած տարի 32 թատրոնը մասնակցեց փառատոնին և ստացանք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ: Դա մեր թատրոնի առաջին մրցանակն էր և խորհրդանշական է մեզ համար: Այս տարվա մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ: Կարծում եմ նման փառատոնները լավ հնարավորություն են մշակութային ակտիվ դաշտ ստեղծելու համար, հատկապես երիտասարդ ստեղծագործողների համար:


Ռեժիսոր և դերասան` Կարեն Բաբաջանյան

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ