Վրաստանի բնակչության գրեթե կեսն ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության շրջանակում հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն։ «Միացյալ ժողովրդավարական շարժման» առաջնորդ Բուրջանաձեն դուր չի գալիս հարցվածների 48 %-ին, Սաակաշվիլին՝ 47 %-ին։ Բուրջանաձեի հանդեպ դրական է տրամադրված 26 %-ը, Սաակաշվիլու՝ 30 %-ը։
«Հակակրանքների» ցուցակում առաջատար է պատգամավոր Գոկա Գաբաշվիլին, նա դուր չի գալիս հարցվածների 48 %-ին, դուր է գալիս 15 %-ին։
«Հասարակական տրամադրությունը Վրաստանում» սոցհարցումն անցկացվել է մարտի 27-ից ապրիլի 19-ին։ Հարցվել է 4360 մարդ։