Կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի միջազգային շարժումը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով 93 մլն դոլար հավաքել՝ Նեպալի հզոր երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու համար՝ Կատմանդուում լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ խոսվում էր 35 մլն դոլարի մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատանքները դեռևս տարվում են արտակարգ ռեժիմով: Միջոցներն անհրաժեշտ են ջրի, սննդամթերքի, ժամանակավոր կացարանների ստեղծման և բուժօգնության համար: Նեպալում երկրաշարժերը սկսել են ապրիլի 25-ից, 8000 մարդ է զոհվել, հազարավորները մնացել են առանց տանիքի: