Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մոցարտի ջութակի կոնցերտները` մեկ երեկոյի ընթացքում

Մոցարտի ջութակի կոնցերտները` մեկ երեկոյի ընթացքում
23.05.2015 | 11:23

Մայիսի 28 -ին` ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Նիկոլայ Մադոյանը կատարելու է Վ. Ա. Մոցարտի ջութակի բոլոր 5 կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում՝ մասնակցությամբ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի: Երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան:
Նիկոլայ Մադոյանը ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: Ջութակահարի երկացանկն այնքան բարդ է, որ ոչ բոլոր երաժիշտներն են պատրաստ այն կատարելու մեկ համերգի ընթացքում: Դրանցից են` Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Պագանինիի 24 Կապրիզները, Բախի 6 սոնատները և այլն: 2004-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ