Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ես ներում եմ բոլորին, սակայն ոչինչ չեմ մոռանում»

«Ես ներում եմ բոլորին, սակայն  ոչինչ չեմ մոռանում»
02.06.2015 | 11:08

Չնայած ՖԻՖԱ-ի շարքերում բռնկված կոռուպցիոն սկանդալին ու ընտրությունների շեմին դրա ավելի քան քաղաքականացմանը, որտեղ բացառիկ մեծ դերակատարություն ունեին Միացյալ Նահանգներն ու Անգլիան, չհաշված առանձին անհատների` իրենց թիկունքում եղած կառույցներով, ֆուտբոլային ամենահեղինակավոր կազմակերպության ղեկին շարունակեց մնալ 1998-ից նրա անփոփոխ ղեկավար Ժոզեֆ Բլատերը: Ճիշտ է, նրան չհաջողվեց հաղթել առաջին փուլի արդյունքներով, սակայն միակ մրցակիցը` Հորդանանի արքայազն Ալի բեն ալ Հուսեյնը, հասկանալով հետագա մրցակցության անհեռանկարայնությունը, հանեց թեկնածությունը, և շվեյցարացի 79-ամյա ֆունկցիոները վերընտրվեց հինգերորդ անգամ:
ՈՒշագրավ մի փաստի մասին, որի կապակցությամբ էլ, փաստորեն, ծագել էր խորապես պլանավորված կոռուպցիոն սկանդալի պատմությունը: Բլատերի մամլո կոնֆերանսից առաջ Associated Press-ի թղթակից Ռոբ Հարիսը հայտարարել է, որ աշխարհի առաջնության 2018 և 2022 թթ. առաջնության կազմակերպիչ երկրների փոփոխության հարց չի նախատեսվում, իսկ այդ երկրները, ինչպես գիտեք, Ռուսաստանն ու Կատարն են: Ինչ վերաբերում է նույն օրվա առավոտյան շվեյցարական հեռուստատեսությանը ՖԻՖԱ-ի նախագահի տված հարցազրույցի մեջ հնչած մտքին` «Ես ներում եմ բոլորին, սակայն ոչինչ չեմ մոռանում», այն իր առարկայական մեկնաբանությունն է գտել մամլո ասուլիսում, որտեղ շվեյցարացին հայտարարել է 2026 թ. աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ասիական երկրների հավակնությունների անհնարինության մասին` նշելով, որ Անգլիան նույնպես այս շարքում է: Ահա այսպիսի վրեժխնդրություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ