Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ապագայում Ռուսաստանը կցանկանա հյուրընկալել Եվրոպական խաղերը

Ապագայում Ռուսաստանը կցանկանա հյուրընկալել Եվրոպական խաղերը
13.06.2015 | 10:57

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հայտարարել է, որ շատ եվրոպական երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, կմրցեն այդ մրցումներն անցկացնելու իրավունքի համար: «Բաքվում խաղերի անցկացման մակարդակից կախված կլինի դրանք անցկացնելու երկրների ցանկությունը: Բաքուն բարձր մակարդակ կսահմանի, և շատ երկրներ ապագայում կցանկանան հյուրընկալել խաղերը, այդ թվում՝ Ռուսաստանը»,- ասել է Ժուկովը:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ