ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ակցիաներ Հայաստանում և արտերկրում

Ակցիաներ Հայաստանում և արտերկրում
24.06.2015 | 23:08

Այսօր ժամը 18-ին «Ո՜չ թալանին» նախաձեռնությունը հավաք հայտարարեց Երևանի Ազատության հրապարակում՝ նշելով, որ հրապարակում հավաքվածները երթով կշարժվեն Բաղրամյան պողոտա և կմիանան նստացույցի մասնակիցներին։ «Պետք չէ, որ Բաղրամյանում գտնվողներս գնանք Ազատության հրապարակ ու նորից գանք, մենք մնում ենք, իսկ ովքեր ուզում են, թող այնտեղից երթով միանան մեզ»,- հայտարարեց «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Նա տեղեկացրեց, որ ցույց է նախատեսված Արագածոտնի մարզում, իսկ թե որ քաղաքում՝ չհստակեցրեց։ Նրա խոսքով՝ Չարենցավանում այսօր բողոքի ավտոերթ կանցկացվի։ Շուշանյանը նաև ասաց, որ այսօր ժամը 17-ին Թբիլիսիում հայերը մեծ բողոքի ակցիա կանցկացնեն Հայաստանի դեսպանատան դիմաց՝ հավելելով, որ բողոքի ցույցեր կլինեն նաև Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց, Ֆրանսիայում, Բրյուսելում։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ