Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գյումրին անհնազանդության ակցիա կանի, եթե Երևանում բռնություն լինի

Գյումրին անհնազանդության ակցիա կանի, եթե Երևանում բռնություն լինի
29.06.2015 | 10:18

Գյումրիի թատերական հրապարակում նստացույցը շարունակվում է։ Հրապարակը բազմամարդ է։ Ցուցարարները հայտարարում են, որ ողջ գիշեր հետևելու են Երևանում տեղի ունեցող դեպքերին, և եթե Երևանում ոստիկանությունն ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, իրենք Գյումրիում քաղաքացիական անհնազանդության ակցիա կիրականացնեն։ Այս պահին Գյումրիում ակցիան խաղաղ է, փողոց չի փակվել, կարգ չի խախտվել։ Ոստիկանությունը նստացույցին որևէ կերպ չի միջամտում:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ