Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջիկա շաբաթվա ծանր փորձությունը

Առաջիկա շաբաթվա ծանր փորձությունը
29.06.2015 | 13:57

Ահա և եկավ Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկության մեկնարկը: Սրանց մենք մասնակցում ենք չորս թիմով` «Փյունիկ», Շիրակ», «Ալաշկերտ», «ՈՒլիս»: Առաջին երեքը հանդես են գալու սեփական հարկի տակ ու միայն «ՈՒլիսն» է, որ առաջին խաղում հյուրընկալվելու է: Մերոնց մրցակիցներն են լինելու «Ֆոլգորեն» (Սան Մարինո), «Զրինսկիին» (Բոսնիա), «Սենտ Ջոնսոնը» (Շոտլանդիա) և «Բիրկիրկարան» (Մալթա): Չեմպիոնների լիգայում հանդես եկող «Փյունիկը» մրցելու է հունիսի 30-ին, իսկ Եվրալիգայում հանդես եկող մեր ակումբները պայքարի մեջ կմտնեն հուլիսի 2-ին: Պատասխան հանդիպումները կլինեն մեկ շաբաթ անց:
Խոշոր հաշվով ինչպես մեր թիմերի անունները մրցակցին գրեթե ոչինչ չեն ասում, նույնքան գրեթե ոչինչ չեն ասում և նրանց անունները մեզ: Այնպես որ, լինելու է թույլերի միջև հավասարների պայքար ու որակավորման առաջին փուլը զույգերից մեկն այսպես թե այնպես պիտի անցնի: ՈՒ քանի որ սեփական շապիկը սեփական մարմնին ավելի մոտ է, բնականաբար, մենք կուզենայինք, որ այդ հաջողակները մեր թիմերը լինեին` շատ լավ հասկանալով, որ որակավորման փուլից այն կողմ անցնելը հայկական այսօրվա ակումբային ֆուտբոլի համար գերբարդ խնդիր է: Ինչևէ: Հուսանք, որ լավ կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ