Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Փյունիկը» սկսեց հաղթանակով

«Փյունիկը» սկսեց հաղթանակով
03.07.2015 | 11:26

Նախորդ օրն ու երեկ հայաստանյան ակումբային ֆուտբոլի չորս ներկայացուցչի` «Փյունիկի», Շիրակի», «Ալաշկերտի», «ՈՒլիսի» համար Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունների որակավորման փուլերում իրենց հնարավորությունները դրսևորելու օրերն էին: Առաջինը մեկնարկած «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Ֆոլգորեի» նկատմամբ` «հաջողեցնելով» գնդակ բաց թողնել այն ժամանակ, երբ մրցակիցը մնացել էր տասը խաղացողով: Բոլոր դեպքերում թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը լավատես է ու համոզված, որ Սան Մարինոն ներկայացնող ակումբը (ի դեպ, այն գերազանցապես համալրված է սիրողական ֆուտբոլիստներով, և աշխատանքի բերումով նրանցից չորսը չէր ժամանել Հայաստան) միանգամայն հաղթահարելի մրցակից է: Մնում է, որ մարզչի լավատեսությունը փոխանցվի սաներին, ու պատասխան խաղում տհաճ անակնկալներ չլինեն:
Հայաստանյան մյուս երեք թիմերը մրցեցին երեկ:
Շատ հետաքրքիր զրույց է եղել «Armsport.am» կայքէջի լրագրողի ու «Փյունիկի» գլխավոր մարզչի միջև, որտեղ լրագրողի հարցին, թե «Խաղից առաջ նշել էիք, որ կկարողանաք դիմակայության հարցը 80 տոկոսով լուծել, այդ մասով ինչքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները` հաշվի առնելով մրցակցի ոչ պրոֆեսիոնալ լինելը: «Ֆոլգորեի» որոշ ֆուտբոլիստներ նույնիսկ ծխում էին մարզումից հետո…», Սարգիս Հովսեփյանը պատասխանել է. «Շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ծխում են: Ես իմ թիմի խաղից գոհ եմ: Սա ֆուտբոլ է, ոչ թե պատվերով համերգ, որ վեց գոլ խփենք»:
Փաստորեն, եթե հաշվի առնենք Արգենտինա-Պարագվայ հանդիպման արդյունքը (6:1), մենք ոչ թե ֆուտբոլի ենք ականատես եղել, այլ, ֆուտբոլի սարգիսհովսեփյանական ընկալմամբ, պատվերով համերգի:
Իհարկե, անոմալիա է, բայց դե մի հաշիվ էլ հիշատակենք` Էստոնիայի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկում գրանցվել է 31:0 հաշիվ: Չեմ կարծում, թե ժամանակակից էստոնական ակումբային ֆուտբոլն էապես զիջում է հայկական ակումբայինին: Սա` ի միջի այլոց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ