Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սահմանափակեցին լեգեոներների լիմիտը

Սահմանափակեցին լեգեոներների լիմիտը
03.07.2015 | 11:28

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հանդես է եկել հայտարարությամբ, որում նպատակահարմար է գտել առաջիկա 2-3 տարում երկրում խստացնել լեգեոներների լիմիտը. «Առջևում աշխարհի առաջնությունն է, և մենք լիգայի ու առաջատար ակումբների համաձայնությամբ պետք է ընդունենք այս որոշումը: Ալեքսեյ Բորիսովիչի (Միլլերի) դիրքորոշումը` որպես երկրի ուժեղագույն թիմերից մեկի հովանավորի, այս հարցի առնչությամբ չափազանց կարևոր է: Մոտակա ժամանակներս դա կքննարկենք ակումբների հետ ու կամրագրենք հատուկ օրենքով: Սակայն, կարծում եմ, դա պետք է անել 2-3 տարով, աշխարհի առաջնությանն ընդառաջ, իսկ հետո կմտածենք»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ռուսական սպորտում լեգեոներների վերաբերյալ օրենքն ու սպորտի նախարարությանը իրավունք ընձեռել սահմանափակելու օտարերկրյա մարզիկների թիվը: Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեն, սկսած հաջորդ մրցաշրջանից, գործածության մեջ կդնի «10+15» ձևաչափը, համաձայն որի` խաղադաշտում միաժամանակ կարող է հանդես գալ մինչև տասը լեգեոներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ