Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բլեյզերն ընդմիշտ հեռացվեց

Բլեյզերն ընդմիշտ հեռացվեց
10.07.2015 | 11:03

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքէջը, Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՕՆԿԱԿԱՖ) նախկին գլխավոր քարտուղար, ամերիկացի Չակ Բլեյզերն ընդմիշտ հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Այսպիսի որոշում է ընդունվել էթիկայի հարցերով ՖԻՖԱ-ի կոմիտեի անցկացրած հետաքննության արդյունքների հիման վրա, որոնք ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը: Ամերիկացի չինովնիկը 2013 թվին հարկադրված լքեց ՖԻՖԱ-ի գործկոմն այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեցին կազմակերպությունում նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ֆինանսական չարաշահումների փաստերը:
ՖԻՖԱ-ի շուրջ աղմուկը, ինչպես տեսնում ենք, չի դադարում: Ինչ-որ մեկը կամ ոմանք «արյուն» են ուզում, ու դա միայն ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի պաշտոնանկմամբ չի սահմանափակվի, որքան էլ վերջինս հավաստիացրել է, որ իր զբաղեցրած պաշտոնից կհեռանա անգամ այն դեպքում, եթե նույնիսկ կազմակերպության կոնգրեսը խնդրի մնալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ