Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանի հավաքականը E խմբում է

Հայաստանի հավաքականը E խմբում է
27.07.2015 | 10:16

ՖԻՖԱ-ի կոմիտեն վերահաստատել է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը՝ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Պետերբուրգում տեղի է ունեցել 2018-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը E խմբում է, մրցակիցներն են Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի ընտրանիները:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ