Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Աշունը եկավ»

«Աշունը եկավ»
01.09.2015 | 10:24

Աշնան առաջին օրը «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կվերսկսի իր պայքարը: Ճիշտ կլինի ասել` էլեկտրաԷներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Հանդիպման վայրը Բաղրամյանն է, ավելի ստույգ` «Սիրահարների այգին»: Ժամեր անց «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կհայտնի իր հետագա քայլերի և գործողությունների մասին։

Տարատեսակ կարծիքները զուգորդվում են մտահոգությամբ, թե «հարամելու» է սեպտեմբերի 1-ը: Իհարկե, կարելի է հակադարձել, որ տարին ունի 365 օր, ու մնացած օրերի մասին էլ պետք է մտածել: Քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող Վաղինակ Շուշանյանը irates.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ակցիան սկսվելու է 16:00-ին, ձևաչափից տեղյակ չէ, որովհետև կազմակերպում են ընկերները, ինքն իր ուժերի ներածին չափով օգնելու է նրանց: Իսկ «Օրը որքանո՞վ է պատեհ-անպատեհ» հարցի առիթով ակտիվիստը դպրոցականներին, ուսանողներին ու նրանց ծնողներին կոչ արեց դասադուլ, գործադուլ և նման այլ ակցիաներ անել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ