Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

125 տարեկան կուսակցությունն ինքնուրույն որոշումներ է կայացնում

125 տարեկան կուսակցությունն ինքնուրույն որոշումներ է կայացնում
20.10.2015 | 12:11

Սահմանադրական բարեփոխումների օգտին առանձին քարոզարշավ անցկացնելու ՀՅԴ որոշումը հարգանքի է արժանի՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն սեփական արշավը կազմակերպել, այլև խորհրդակցել բարեփոխումներին կողմ հանդես եկող քաղաքական այլ ուժերի հետ: «ՀՀԿ-ն միշտ հանդես է եկել համագործակցության օգտին, և տարօրինակ կլիներ, եթե այս անգամ հակառակը որոշեինք: Դաշնակցության որոշմանը հարգանքով ենք վերաբերվում: Այն հայկական ավանդական կուսակցություններից մեկն է, այս տարի 125 տարեկան դարձավ: Կուսակցությունն ինքնուրույն որոշումներ է կայացնում, և ես չեմ կարող գնահատական տալ դրանց»,- հավելեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ