Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Նոր սահմանադրության ընդունումից հետո փոփոխվող Ընտրական օրենսգիրքը կարող է տրոյական ձի դառնալ ժողովրդավարության համար»

«Նոր սահմանադրության ընդունումից հետո փոփոխվող Ընտրական օրենսգիրքը կարող է տրոյական ձի դառնալ ժողովրդավարության համար»
30.10.2015 | 22:39

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համարում է, որ Սահմանադրության նախագիծը հետքայլ է Հայաստանում արդեն իսկ փխրուն ժողովրդավարությունից: «Առաջարկվող սահմանադրությունը ժողովրդին էապես հեռացնում է և քաղաքական, և որոշումների կայացման գործընթացներից՝ ժողովրդի դերը հասցնելով նվազագույնի: Նախ, նախագահն ընտրվում է ոչ թե անմիջապես ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Նույնը վերաբերում է վարչապետին: Սահմանադրության դրույթների գերակշիռ մասը կարող է փոփոխվել ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի անդամների 2/3-ի կամքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Օսկանյանը։ Նոր սահմանադրության ընդունումից հետո փոփոխվելիք Ընտրական օրենսգիրքը կարող է իսկական տրոյական ձի դառնալ Հայաստանի ժողովրդավարության համար: «Շրջանառվող հուսալի պնդումների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե ընդհանրական համապետական ցուցակով, այլ՝ ռեյտինգային և ըստ առանձին ընտրաշրջանների: Դա կնշանակի, որ Հայաստանում համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, ի սպառ կարող են վերանալ: Այլ կերպ ասած՝ խորհրդարանական կայուն մեծամասնությունն էլ ուղղակիորեն չի ընտրվելու ժողովրդի կողմից: Մի խոսքով՝ ժողովրդի դերը հասցվում է նվազագույնի»: Օսկանյանի խոսքով՝ կառավարման ամբողջ համակարգի խարիսխը լինելու են քաղաքական կուսակցությունները, որոնք այսօր Հայաստանում թերի ինստիտուտներ են. «Կամ կայացած չեն, կամ ժողովրդավարական չեն, կամ թափանցիկ չեն, կամ էլ այդ ամենը միասին: Հայաստանում ցանկացած քաղաքական, պետական ինստիտուտ այսօր ավելի կայացած է, քան երկրի որևէ քաղաքական կուսակցություն»։ «Նման Սահմանադրություն կարող են իրենց թույլ տալ միայն այն երկրները, որոնք ունեն ժողովրդավարության ամուր ավանդույթներ և հետևաբար՝ կայացած քաղաքական կուսակցություններ»,- եզրափակում է նա։

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ