Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Սուրճի ընդմիջում՝ Սամսոն Ստեփանյանի հետ»

«Սուրճի ընդմիջում՝ Սամսոն Ստեփանյանի հետ»
02.11.2015 | 16:27

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդական մշակութային ակումբը և Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը սկսել են հանդիպումների շարք, որի մասնակիցները մշակութային և մշակույթը սիրող երիտասարդներն ու արվեստի նշանավոր ներկայացուցիչներն են։ Ծրագիրը նոր ձևաչափով մշակութային քննարկում է, որին ներկա գտնվողները միաժամանակ թե՜ մասնակից են և թե՜ հանդիսատես:

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հոկտեմբերի 31-ին կայացած առաջին հանդիպումը դերասան, բեմադրիչ Սամսոն Ստեփանյանի հետ էր և կրում էր «Սուրճի ընդմիջում՝ Սամսոն Ստեփանյանի հետ» խորագիրը։
Անվանի դերասանը խոսեց թատրոնի, գրականության մասին, անդրադարձավ մեր օրերին, մերօրյա աբսուրդներին, անսովոր իրադարձություններին։ Հանդիպումը վերածվեց մոնոներկայացման, որի ավարտին հետևեց բուռն քննարկումն արծարծված թեմաների շուրջ։ Հանդիպման վերջում երիտասարդներից մեկը դերասանին նվիրեց տեղում արված նրա ծաղրանկարը։
Կազմակերպիչները նշում են, որ ծրագիրը նպատակ է հետապնդում մոտեցնել երիտասարդներին մշակութային միջոցառումներին, ապահովել նրանց շփումն արվեստի, անվանի մարդկանց հետ։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ