Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Առաջնախաղ` Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Առաջնախաղ` Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում
09.11.2015 | 16:37

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:

Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1983-ին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձևավորողն է ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձևավորողը` Զորիկ Իսկանդարյանը, գլխավոր դերում Սուրեն Հովհաննիսյանն է:
Թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ՝ «Ցիլինդր» ներկայացումը` նախկին նկարչական և երաժշտական ձևավորմամբ, վերաբեմադրվել և նվիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
Դերերում՝ Թինա Գալոյան, Շահեն Ոսկանյան, Լևոն Զաքարյան, Արման Սաքանյան, Արամ Մխիթարյան, Արմինե Պետրոսյան, Սարգիս Ավետիսյան, Գառնիկ Բրուտյան, Ժիրայր Գաբրիելյան: Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ