Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի եղբայրը նշանակվել է Հովիկ Աբրահամյանի խորհրդական

«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի եղբայրը նշանակվել է Հովիկ Աբրահամյանի խորհրդական
01.12.2015 | 13:09

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել: Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձևով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է և սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը: Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել` հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում: Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը: Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետև պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել: Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ