Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խոսքի տերը եղավ

Խոսքի տերը եղավ
25.12.2015 | 02:13

Ըստ ամենայնի, կառավարության տարեվերջյան նիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին և կլինի ամենակարճը, քանի որ երեկվա նիստում որոշում չկայացվեց 2016-ի աշխատանքային առաջին օրվա մասին։ Փոխարենը դեկտեմբերի 24-ի նիստում քննարկվեց 70 հարց, բացի այդ, նախարարների համար այն լի էր «անակնկալներով»։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց իր պահանջները: «Գրավոր կներկայացնեք պարզաբանում, թե ինչու ժամանակին չի իրականացվել մրցույթը. կպատժվեն այն անձինք, ովքեր ուշացրել են»,- ասաց վարչապետը` դիմելով գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանին։ Խնդիրն այն է, որ տոհմական ցլիկներ ձեռք բերելու մայիսին հայտարարված մրցույթը մինչ օրս չի իրականացվել։ Այս խնդիրը միակը չէր, վարչապետը նախարարներից հստակ պատասխան էր պահանջում` տարբեր ծրագրեր ու որոշումներ ժամանակին չիրականացնելու համար։ Նկատենք, որ տարին ավարտվում է, և նախարարներն այս տարվա որոշ աշխատանքներ ավարտելու համար լրացուցիչ ժամանակ էին խնդրում, այսինքն, դրանք կտեղափոխվեն հաջորդ տարի։ Հարց է առաջանում` ի՞նչ բանի են եղել պարոնայք նախարարները, որ իրենց անելիքները ձգձգել են մինչև տարեվերջ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ