Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վաճառվում է ՈՒինստոն Չերչիլի զբոսանավը

Վաճառվում է ՈՒինստոն Չերչիլի զբոսանավը
14.01.2016 | 12:23

Ֆրանսիայում 2 մլն եվրոյով վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ ՈՒինստոն Չերչիլին պատկանած զբոսանավը, որ կարող է միաժամանակ ընդունել 60 ուղևորի, ունի 650 քմ մակերեսով բնակելի տարածք: Զբոսանավի վրա կա 6 առանձին սենյակ` նախատեսված VIP հյուրերի համար:

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ