Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին նախագահն այսօր հայտարարություն կանի

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին նախագահն այսօր հայտարարություն կանի
12.02.2016 | 21:21

ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հայտարարությունը կարվի մինչև օրվա վերջ՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ «Նախատեսվում է թիմի հավաք, որից հետո հանրապետության նախագահը հայտարարություն կանի»: Նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով է լինելու համագործակցությունը, որ պորտֆելների շուրջ արդեն կա համաձայնություն։

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ