Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
14.03.2016 | 16:24

Վարշամ Բորանյանը հռչակվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին:
Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ