Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ստամբուլում ահաբեկչության վտանգի պատճառով հետաձգվել է ֆուտբոլային խաղը

Ստամբուլում ահաբեկչության վտանգի պատճառով հետաձգվել է ֆուտբոլային խաղը
21.03.2016 | 11:02

Ստամբուլում հետաձգվել է քաղաքի երկու գլխավոր թիմերի միջև կիրակի երեկոյան կայանալիք ֆուտբոլային հանդիպումը: BBC-ի հաղորդմամբ` «Գալաթասարայ» - «Ֆեներբախչե» հանդիպումը հետաձգվել է Ստամբուլի նահանգապետի հրահանգով` ելնելով անվտանգության նկատառումներից: Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ վստահելի աղբյուրից տեղեկություն են ստացել խաղի ժամանակ ահաբեկչական հարձակման հնարավորության մասին:
Երկրպագուները, որ արդեն մարզադաշտ էին եկել, տարհանվել են:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ