Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քաղաքում մահեր կան

Քաղաքում մահեր կան
08.04.2016 | 22:35

Միշտ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ ժամանակ կամ անժամանակ, պատերազմից հետո, թե առաջ, ուզես, թե չուզես ինչ-որ մեկի ձեռքով կամ առանց դրա, թելը կտրվում է: Կտրվում են բոլոր թելերը` համբերության, վստահության, խաղաղության, պատերազմի... Մեզ կապող թելերը սարդոստայներ են: Մեր միջև ընկած տարածությունը լռությունն է: Երբ կոպերդ փակվում են, ես աչքս էլ չեմ թարթում: Մեզ կապող թելը մեզ բաժանում է, ու ես չեմ տեսնում աչքերդ:

Պատերազմը մեզ բաժանո՞ւմ է, թե՞ միացնում:
Ռազմի դաշտո՞ւմ է դժվար, երբ պաշտպանում ես թիկունքդ, թե՞ թիկունքում, երբ քեզ են պաշտպանում:
Պատերազմները չեն ավարտվում, մի տեղ ընդհատվում, մի տեղ սկսում են:
Սահմանին հարաբերական անդորր է:
Մեր բակի պապիկներն էլի կխմբվեն շախմատի տախտակի շուրջ: Խաղը կձգվի հանդիսավոր ու լուռ: Ամենակռվարար պապիկը ձայնը գլուխը չի գցի (պարտվել չի սիրում): Քաղաքում հարաբերական լռություն է: Քաղաքում մահեր կան: Քաղաքը աղոթում է նույն օրը, նույն ժամին…միշտ: Քաղաքը չի քնում, չի էլ արթնանում: Քաղաքը արթուն է: Քաղաքում խունկի հոտ կա: Քաղաքը շունչը պահած հետևում է լռության զարկերին:

Սահմանին հարաբերական անդորր է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ