Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայտնաբերվել է Պալմիրայից գողացված պատմամշակութային 5 հուշարձան

Հայտնաբերվել է Պալմիրայից գողացված պատմամշակութային 5 հուշարձան
11.04.2016 | 00:19

Սիրիայի Հոմս նահանգի հինավուրց Պալմիրա քաղաքում հայտնաբերվել է գողացված պատմամշակութային 5 հուշարձան՝ գրում է sana.sy-ն: Գողոնը թաքցված է եղել Պալմիրայի ալ-Մալեֆ թաղամասի տներից մեկում: ԻՊ-ը, գրավելով սիրիական Պալմիրա քաղաքը, ոչնչացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող մի քանի հուշարձաններ, մի մասն էլ փորձել է վաճառել սև շուկայում:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ