Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խաչատրյանական մրցույթի մասնակիցները, ժուրիի անդամները պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին

Խաչատրյանական մրցույթի մասնակիցները, ժուրիի անդամները պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին
06.06.2016 | 19:10

Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ օրը Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Հունիսի 6-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, հյուրերն ու կազմակերպիչները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ մաեստրոյի հիշատակին։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրմաքարին։

Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև բազմաթիվ արվեստասերներ, երաժշտագետներ, պատանիներ և երիտասարդներ։

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ