Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պելեն 4,4 մլն եվրոյով վաճառել է իր պարգևները

Պելեն 4,4 մլն եվրոյով վաճառել է իր պարգևները
11.06.2016 | 08:50

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Պելեն 4,4 միլիոն եվրո է ստացել աճուրդում իր պարգևների վաճառքից: Աճուրդը կայացել է հունիսի 7-9-ին Լոնդոնում: Ֆուտբոլի արքան վաճառքի էր հանել իր բոլոր մեդալները, գավաթները, անհատական մրցանակները՝ ընդամենը երկու հազար լոտ: Ամենաթանկը դարձել է Ժյուլ Ռիմեի գավաթի՝ հատուկ բրազիլացու համար պատրաստված կրկնօրինակը: Շվեյցարիայի՝ ժամացույցի ընկերություններից մեկը այն ձեռք է բերել 500 հազար եվրոյով:


«Ես որոշել եմ իմ պարգևները բաժանել երկրպագուներին ու հավաքորդներին: Հուսով եմ, որ նրանք խնամքով կպահեն այդ արտեֆակտները և կհանձնեն ապագա սերունդներին»,- հայտարարել է 75-ամյա ֆուտբոլիստը:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ